Սամցխե-Ջավախքում փետրվարին հայտնաբերվել է ապօրինի ծառահատման և տեղափոխման 23 փաստ: Վրաստանի ողջ տարածքում բացահայտվել է 273 փաստ: Դեպքերից 11-ը պարունակում են քրեական հանցագործության նշաններ:
Բնապահպանական վերահսկողության վարչության աշխատակիցները Կախեթիի շրջանում գրանցել են ապօրինի ծառահատումների ամենամեծ քանակը՝ 98 դեպք։ Սամցխե-Ջավախքում հայտնաբերվել է 23, Իմերեթիում՝ 34, Քվեմո-Քարթլիում՝ 21, Աջարիա՝ 29, Սամեգրելո-Զեմո Սվանեթում՝ 42, Մցխեթա-Մթիանեթիում՝ 5, Շիդա-Քարթլիում՝ 12, Գուրիաում՝ 3 և Ռաչա-Լեչխումիում՝ 5 դեպք:
Առգրավվել է ընդհանուր առմամբ 684 խորանարդ/մետր ապօրինի արդյունահանվող փայտանյութ:
Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել են անտառահատումների տեխնիկական կանոնակարգերի 43 խախտումներ: