Մայիս ամսին Սամցխե-Ջավախքում ապօրինի ծառահատման և փայտի տեղափոխման 15 փաստ է արձանագրվել:
Շրջակա միջավայրի պահպանության և Գյուղատնտեսության նախարարության աշխատակիցները, մեկ ամսվա ընթացքում շրջակա միջավայրի հսկողության վարչության աշխատակիցների հետ միասին, ապօրինի փայտահատման և արդյունահանման ամենաշատ խախտումներն արձանագրել են Կախեթիում՝ 155 դեպք, որից 8-ը քրեական հանցագործության նշան է պարունակում:
Անօրինական ծառահատումների ամենամեծ քանակը գրանցվել է Կախեթիի շրջանում՝ 41 դեպք:
Քվեմո-Քարթլիի շրջանում բացահայտվել է 13 դեպք, Աջարիա՝ 17, Իմերեթի՝ 25, Սամցխե-Ջավախեթի՝ 15, Շիդա-Քարթլի՝ 6, Մցխեթա-Մթիանեթի՝ 1, Գուրիա՝ 5, Սամեգրելո՝ 31, Ռաճա-Լեչխումի՝ 1:
Ընդհանուր առմամբ, ապօրինի արտահանվել է 455 խմ փայտանյութ: Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել է ծառահատումների տեխնիկական կանոնակարգի 30 խախտում:
Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է անցկացնում Վրաստանի քրեական օրենսգրքի 303-րդ հոդվածով (ծառերի և թփերի ապօրինի հատումներ):