Սամցխե-Ջավախքում հունվարին հայտնաբերվել է ծառահատման ապօրինի հատման և տեղափոխման 23 փաստ: Վրաստանի ողջ տարածքում բացահայտվել է 294 փաստ: Դեպքերից 4-ը պարունակում են քրեական հանցագործության նշաններ:
Բնապահպանական վերահսկողության վարչության աշխատակիցները Կախեթիի շրջանում գրանցել են ապօրինի ծառահատումների ամենամեծ քանակը՝ 137 դեպք։ Սամցխե-Ջավախքում հայտնաբերվել է 23, Իմերեթիում՝ 56, Քվեմո-Քարթլիում՝ 20, Աջարիա՝ 19, Սամեգրելո-Զեմո Սվանեթում՝ 18, Մցխեթա-Մթիանեթիում՝ 11, Շիդա-Քարթլիում՝ 6, Գուրիաում՝ 3 և Ռաչա-Լեչխումիում՝ 1 դեպք:
Առգրավվել է ընդհանուր առմամբ 419 խորանարդ/մետր ապօրինի արդյունահանվող փայտանյութ:
Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել են անտառահատումների տեխնիկական կանոնակարգերի 26 խախտումներ: