2021 թվականի հունիսին Վրաստան է ժամանել 146 664 միջազգային այցելու։ Անցյալ տարվա հունիսի տվյալների համեմատ այցելուների թիվն աճել է 286,8 տոկոսով: Դա նշանակում է, որ երկիր է մուտք գործել 108 749 օտարերկրյա քաղաքացի ավելի:
Զբոսաշրջության ազգային վարչության վիճակագրության համաձայն՝ այցելուների մեծ մասը ժամանել է Եվրոպայից՝ 120 619 մարդ:
Եթե դիտարկենք երկրների վիճակագրությունը, ապա ամենից շատ այցելուներ են գալիս Թուրքիայից, Իսրայելից, Ուկրաինայից, Ռուսաստանից և Հայաստանից:
Ավելի քան մեկ տարի Վրաստանի զբոսաշրջային հատվածը գրեթե անգործության էր մատնված։ Այցելուների թիվը սկսել է աճել ապրիլին՝ ավիահաղորդակցության վերսկսումից հետո: Իսկ Վրաստանի ցամաքային սահմանները բացվել են հունիսին։