Եվրոպական տիպի նոր կենտրոններ կստեղծվեն բոլոր մունիցիպալիտետներում, ներառյալ Գուրջաանիում: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ Բակուրցիխե-Թելավի-Ախմետա մայրուղու նոր 15 կմ հատվածի բացման արարողության ժամանակ:
Կառավարության ղեկավարի խոսքով, աշխատանքները կսկսվեն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում, ընդհանուր առմամբ կծախսվի 500 միլիոն և բոլոր քաղաքապետարաններում կկազմակերպվեն ժամանակակից, եվրոպական տիպի կենտրոններ:
«Եվրոպական տիպի նոր կենտրոններ կստեղծվեն բոլոր մունիցիպալիտետներում, ներառյալ Գուրջաանիում: Աշխատանքները կսկսվեն առաջիկա երկու շաբաթների ընթացքում: Ընդհանուր առմամբ կծախսվի 500 մլն և բոլոր քաղաքապետարաններում կկազմակերպվեն ժամանակակից, եվրոպական տիպի կենտրոններ: Քաղաքային վերականգնման նախագծերը կշարունակվեն նաև առաջիկա տարիներին, և մենք պետք է բոլոր գյուղեր նոր վերակառուցում և նոր ստանդարտ բերենք, որը եվրոպական չափանիշ է», – ասել է Իրակլի Ղարիբաշվիլին: