Այսօր՝ մայիսի 9-ին լրացավ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 75-ամյակը: Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրը Թբիլիսիում ավանդաբար նվշում է Վակեի զբոսայգում, իշխանությունը, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներն ու շարքային քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում Անհայտ զինվորի հուշարձանին:
Սակայն, այս տարի կորոնավարակի համաճարակի պատճառով երկրում սահմանափակումներ են գործում: Ներքին գործերի նախարարության լրատվության համաձայն՝ մինչև 2020 թվականի մայիսի 22-ը ներառյալ երկում գործում է արտակարգ դրություն, որի ժամանակ արգելվում է՝ Վրաստանի օրենքով նախատեսված «հավաքներն ու ակցիաները, ցանկացած մշակութային միջոցառում, ինչպես փակ տարածքներում, այնպես էլ բացօթյա»: Համապատասխանաբար, այսօր Վակե զբոսայգու ելքի ու մուտքի մոտ կհերթապահեն Վրաստանի ՆԳՆ-ի աշխատակիցները:
Երկրորդ համաշխարհային պատերազմը պատմության մեջ մտավ, որպես ամենամասշտաբային և արյունալի հակամարտությունը: Պատերազմում, որը ձգվեց 1941 թվականից մինչև 1945 թվականը, զոհվեց 300 հազար վրացի: Կռիվն ընթացել է 40 երկրի տարածքում: