Թբիլիսիում բնակարանների վարձակալության գները երկրորդ ամիսն անընդմեջ էժանանում են, թեև անցյալ տարվա համեմատ գները մնում են մեկուկես անգամ բարձր: Այս մասին հայտնում է «TBC Capital» խորհրդատվական ընկերությունը։
«Ամենայն հավանականությամբ, միգրացիայի ազդեցությունը վարձակալության շուկայի վրա արդեն անհետանում է, քանի որ հուլիսին ամսական հաշվարկով վարձակալության գները կրկին նվազել են», – ասվում է ընկերության ուսումնասիրության մեջ:
Բնակարանների վարձակալության միջին գինը հունիսի համեմատ նվազել է 2%-ով, սակայն տարեկան կտրվածքով, 2021 թվականի հուլիսի համեմատ, գները բարձր են 69,8%-ով։
Ինչպես նշում են վերլուծաբանները, միտումը հանգեցրեց հուլիսին վարձակալության եկամուտների 10,2 տոկոս անկման։ Այնուամենայնիվ, դրանք դեռ նկատելիորեն բարձր են, քան երկարաժամկետ վարձակալությունից եկամուտները:
«TBC Capital»-ը նշում է, որ վարձակալության գների շարունակական անկումը մոտ ապագայում կախված կլինի երկու գործոններից՝ դպրոցներում, բուհերում և արհեստագործական ուսումնարաններում առկա ուսուցման մեկնարկից և միգրանտների որոշումներից՝ լքել երկիրը կամ վարձակալությունից անցնել սեփական անշարժ գույքը գնելու գործընթացին: