Ախալքալաքի բնակիչները, ովքեր վերջին 2 շաբաթվա ընթացքում հանգստանում էին Աջարիայում, կարող են Ախալքալաքում COVID-19-ի թեստ հանձնել:

Ախալքալաքի բնակիչները, ովքեր վերջին 2 շաբաթվա ընթացքում հանգստանում էին Սև ծովի ափին, պետք է դիմեն Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոն՝ PCR թեստ հանձնելու համար: Անվճար թեստ հանձնելու հնարավորությունն առաջացավ, որովհետև COVID-19-ի դեպքերն ավելի հաճախակի դարձան Աջարիայում:

«Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում կորոնավիրուսի համաճարակի սրման հետ կապված՝ Վրաստանի կառավարությունը որոշում կայացրեց անվճար PCR թեստի ծառայություններ տրամադրել բոլոր այն անձանց, ովքեր վերջին երկու շաբաթվա ընթացքում Աջարիայում համաճարակի բռնկված օջախում էին: Մենք խնդրում ենք Բաթումիի բոլոր հանգստացողներին գալ Ախալքալաքի առողջապահության կենտրոն», – ասում է Հասարակական առողջության կենտրոնի տնօրեն Ավետ Տոնականյանը:

COVID-19-ի թեստավորումը կատարվում է հենց Ախալքալաքի Առողջապահության կենտրոնում: