Հունիսի 12-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 794 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 498 մարդ, մահացել է 22 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 353 443, այստեղից ապաքինվել է 338 318 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5 034:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 40 667 փորձարկում, այդ թվում 24 242-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 16 425-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 1.95% է, վերջին 14 օրվանը՝ 2.64%, վերջին 7 օրվանը՝ 2.32%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 202 314 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 5 283 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 47 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 3 147 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 610 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: