Հայաստանում երեկ կատարվել է 2 807 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 39 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ` առողջացածների թիվն ավելացել է 77-ով, գրանցվել է 2 մահվան դեպք:
Ընդհանուր հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 223 682 դեպք, որոնցից 215 195-ն` առողջացած, 4 484-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2 909 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1 125 102 թեստավորում:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 094 է: