Ըստ ավտոճանապարհային վարչության, Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ճանապարհի 143-րդ կմ-ին՝ Ռիկոթի ճանապարհային թունելում, տուրիստական սեզոնի հետ կապված, կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 12, 13, 14, 15-ին և 16-ին, ժամը՝ 00:00-ից 08:00-ն, ամեն օր բոլոր տեսակի մեքենաների երթևեկն արգելվում է: Օրվա և գիշերվա մնացած ժամանակահատվածում երթևեկությունն ազատ է:
«Նշված ժամանակահատվածում ճանապարհային թունելի փակման ժամանակ երթևեկությունը կանցնի ներքին պետական նշանակության Ռիկոթիի թունելի մուտքի ճանապարհով (Շ-56): Երթևեկությունը կփակվի՝ համաձայն կից ժամանակավոր երթևեկության կազմակերպման սխեմաների», – հայտնում են գործակալությունից:
Բացի այդ, մեկ օրով փակվելու է Քոբուլեթի շրջանցիկ ճանապարհի ավտոմոբիլային թունելը: Ցանկացած տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը կարգելվի հուլիսի 8—ի ժամը 00:00-ից մինչև հուլիսի 9-ի ժամը 00:00-ն:
Քոբուլեթի թունելում նույնպես պրոֆիլակտիկ աշխատանքներ կիրականացվեն։
Քանի դեռ թունելը փակ կլինի, մեքենաները կշարժվեն Սենակի–Փոթի–Սարփի (Թուրքիայի հետ սահման) միջազգային նշանակության ճանապարհով։
Ըստ ավտոճանապարհային վարչության՝ երթևեկությունն իրականացվելու է պարեկային ոստիկանության անմիջական հսկողության ներքո: