Այս տարի Վրաստանից արդեն արտահանվել է մինչև 700 տոննա հապալաս: Այս մասին հայտարարել է Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին` Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջան կատարած այցի ժամանակ:

«Այսօր Վրաստանում հապալասի այգիները մշակվում են ավելի քան 700 հեկտար տարածքում: Այս տարի երկրից արտահանվել է մի քանի միլիոն դոլար արժողությամբ մոտ 700 տոննա հապալաս», – ասել է Դավիթաշվիլին:

Նախարարը հիշեցրել է, որ վրացական հապալասը արտասահման արտահանվել է վերջերս: Ըստ նրա, ամեն տարի ավելի շատ ֆերմերների է հետաքրքրում այս բերքը:

«Եթե այս տեմպը պահպանվի, հետագայում մենք ակնկալում ենք այս հատապտուղը արտահանել տասնյակ միլիոնավոր դոլարի արժողությամբ», – հավելել է նա:

Նախարարը ստուգել է Սենակիի մունիցիպալիտետի Նոսիրի գյուղում վերջերս տնկված հապալասի տնկարկը: 10 հեկտարի վրա սածիլները տնկել է «Ինտերագրո» ընկերությունը, որը հանդիսանում է «Տնկիր ապագան» և «Արտոնյալ գյուղավարկ» պետական ծրագրերի շահառուն:

Նյութը՝ «Новости-Грузия»-ից