Կարծում եմ, որ Վրաստանում արտարժույթի փոխանակման կետերը կբացվեն արտակարգ դրությունը վերացնելուց անմիջապես հետո, լրագրողներին ասել է արդյունաբերական տնտեսության և տնտեսական քաղաքականության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Ռոման Կակուլիան:

«Հնարավոր է, կոնկրետ օր չեմ կարող նշել, թե ե՞րբ, բայց ակնհայտ է, որ այդ բիզնեսը կվերադառնա նորմալ ռեժիմի, ինչպես նախկինում էր: Ես հիմա չեմ կարող օր նշել, հենց ավարտվի արտակարգ դրությունը, կարծում եմ, որ շատ շուտով», – ասել է պատգամավորը:

Մարտի 21-ին Վրաստանում արտակարգ դրություն է մտցվել՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: 10 օր անց ռեժիմը խստացավ: Սահմանափակումները վերաբերվում էին նաև արտարժույթի փոխանակման կետերին, որոնք փակվեցին ամբողջ երկրում մարտի 31-ին: Քաղաքացիները կարող են արտարժույթի փոխանակում իրականացնել բանկերում և միկրոֆինանսական կազմակերպություններում, որոնց արտակարգ դրության ժամանակ թույլատրվում է աշխատել: Վրաստանում արտակարգ դրությունն ավարտվում է մայիսի 22-ին: Անցյալ շաբաթ վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարեց, որ իշխանությունները մտադիր չեն երկարաձգել արտակարգ դրությունը: