Ուկրաինայի պատերազմը և դրա հետևանքները հետին պլան մղեցին COVID-19-ի համավարակը։ Այս ընթացքում Ախալքալաքում օրական կամ մեկ կամ ընդհանրապես չի ոչ մի դեպք չի արձանագրվում։
Ըստ Ախալքալաքի ՀԱԿ-ի տնօրենի՝ Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնի կողմից գրանցված կորոնավիրուսային վարակի դեպքերը զգալիորեն նվազել են, սակայն, ըստ նրա, դա կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ ՀԱԿ-ն արդեն PCR թեստ չի անում և դա պայմանավորված է նրանով, որ Ախալքալաքի որոշ դպրոցներ նույնպես ինքնուրույն են անում կովիդի թեստ։
«Գալիս են հանձնելու այն ուսուցիչները, ովքեր ախտանիշներ ունեն, բայց կորոնավիրուսով վարակման դեպք չկա, երեկ մեկ դեպք է գրանցվել, այսօր ոչ մի դեպք չկա: Նույն վիճակն է պատվաստման պարագայում՝ օրական կարող է պատվաստվեն ընդամենը 1-2 հոգի, ոչ ավելի: Ամեն ուրբաթ մենք հաշվետվություն ենք կազմում, թե որ դպրոցներն են առցանց ուսուցման ռեժիմում՝ կորոնավիրուսի դեպքերի պատճառով: Մինչև անցած ուրբաթ մենք չունեինք ոչ մի դպրոց, որը միացել էր առցանց ռեժիմին: Մենք ունեինք մեկ հիվանդ ուսուցիչ՝ Ղադոլարից (Ղադո)»,- ասում է Ախալքալաքի ՀԱԿ-ի տնօրեն Սիրանուշ Տոնականյանը: