Ինտենսիվ մաքրման աշխատանքների արդյունքում Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհով վերականգնվել է թեթև մարդատար ավտոմեքենաների երթևեկությունը։ Կցորդով կամ կիսակցորդով տրանսպորտային միջոցների համար երթեւեկությունը բաց է, սակայն սահմանափակումներով:

Ձնաբքի վտանգի պատճառով Փարվանայի լեռնանցքում ամեն օր, ժամը 20:00-ից մինչև 08:00-ն, կցորդով, կիսակցորդով տրանսպորտային միջոցների համար երթեւեկությունն արգելված է, իսկ մնացած ժամանակահատվածում տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է:

Հիշեցնենք, որ Ախալքալաքից Նինոծմինդա-Ծալկայով Թբիլիսի տանող ճանապարհը անցյալ շաբաթ փակ էր՝ առատ ձյան, բքի և քամու պատճառով։