Վրաստան է ներկրվել կորոնավիրուսային պատվաստանյութերի նոր դոզաներ: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Ինչպես նշել է վարչապետը, երկիրը ստացել է «Սինոֆարմ» և «Սինովակ» պատվաստանյութերի նոր դեղաչափեր:

«Այսօր մենք ստացել ենք պատվաստանյութի մեկ միլիոն դոզա, դրանք չինական՝ «Սինոֆարմ» և «Սինովակ» պատվաստանյութերն են: Միլիոն դեղաչափ արդեն տեղում է, և մենք պատրաստ ենք երկուշաբթի օրվանից սկսել զանգվածային պատվաստումների գործընթացը», – ասել է Ղարիբաշվիլին: