Վրաստանում մեկնարկել է «Սինովակ» պատվաստանյութի երկրորդ դեղաչափ ստանալու համար քաղաքացիների գրանցումը: Ըստ առողջապահության նախարարության, պատվաստման համար անհրաժեշտ երկու դեղաչափերը արվում են 14-28 օրվա ընդմիջումներով:
Գերատեսչության տվյալներով, չինական արտադրության «Սինովակ» պատվաստանյութը, ինչպես «Սինոֆարմը», հիմնված են ավանդական մեթոդի վրա, այսինքն՝ ինակտիվացված վիրուսի մեթոդի, որն օգտագործվում է 18 տարին լրացած անձանց համար:
«Սինովակ» պատվաստանյութը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատվել է հունիսի 1-ին:
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով, ապրիլի 29-ին Վրաստան է ներկրվել 100 000 դոզա «Սինովակ» պատվաստանյութ, իսկ առաջին դոզայով պատվաստումն սկսվել է մայիսի 24-ին: Մինչ օրս այս պատվաստանյութով Վրաստանում պատվաստվել է 17 199 մարդ:
Պատվաստումների համար այցը հնարավոր է ամրագրել հատուկ կայքէջում կամ 1522 հեռախոսահամարով: