Առավոտյան տվյալների համաձայն, կորոնավիրուսային վարակի պատճառով մոտ 30 դիմորդ այսօր չի ներկայացել ազգային քննություններին: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գնահատման եւ քննությունների ազգային կենտրոնի տնօրեն Սոֆիո Գորգոձեն, Ռուսթավիի քննական կենտրոնում, որտեղ ծանոթացավ քննության ընթացքին:
Ըստ Գորգոձեի, վարակակիր դիմորդների համար նշանակվելու է լրացուցիչ քննության օր:
Միասնական ազգային քննությունները այսօր շարունակվեցին վրացերենի և գրականության քննությամբ: Բոլոր 25 քննական կենտրոններում դիմորդների գրանցման գործընթացը սկսվել է առավոտյան 08:00-ին:
Ըստ Սոֆիո Գորգոձեի, բոլոր քննական կենտրոններում գրանցման գործընթացն անցել է հանգիստ մթնոլորտում:
Կենտրոնի տնօրենն ամփոփել է նաև քննության առաջին օրը: Նա ասել, որ առաջին օրն անցել է հանգիստ մթնոլորտում, և ներկայացել է քննությանը գրանցված դիմորդների 94%-ը:
Վրացերենի և գրականության քննությունն անցկացվում է երկու օր: Առաջին օրը կսկսվի ժամը 09:00-ին՝ բոլոր 25 քննական կենտրոններում, իսկ երկրորդը` 14:00-ին:
Սոֆիո Գորգոձեն դիմորդներին կոչ է անում ժամանակին ներկայանալ քննական կենտրոններում գրանցվելու համար:
Կորոնավիրուսային վարակի պատճառով երեկ 20 դիմորդ չէր ներկայացել ազգային քննություններին: