Խորհրդարանի կողմից մի քանի օր առաջ հաստատված «Ընտրական օրենսգրքի» նախատեսում է, որ ԿԸՀ-ի նախագահին, երկրի նախագահի ներկայացմամբ՝ խորհրդարանը կընտրի ձայների երկու երրորդով:
Օրենքի համաձայն, եթե ԿԸՀ նախագահն ընտրվում է խորհրդարանի լիակատար կազմի առնվազն երկու երրորդի մեծամասնությամբ, նրա լիազորությունների ժամկետը հինգ տարի է, իսկ մյուս դեպքերում` վեց ամիս:
ԿԸՀ նախագահի թեկնածուն կարող է լինել 25 տարեկանից բարձր Վրաստանի քաղաքացի, ով անկուսակցական է, ունի բարձրագույն կրթություն, տիրապետում է Վրաստանի պետական լեզվին և ունի առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ:
Համաձայն նոր օրենքի, ԿԸՀ նախագահի ընտրության վերաբերյալ Վրաստանի խորհրդարանի որոշումը, ԿԸՀ-ին է ներկայացվում դրա ընդունումից հետո յոթ օրվա ընթացքում:
Հիշեցնենք, որ այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Թամար Ժվանիան հրաժարական է տվել: