Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլիի խոսքով՝ երկրում համավարակաբանական իրավիճակը հանգիստ է, և խուճապի պատճառ չկա:
Նախարարի խոսքով՝ վարակակիրների դեպքերի կտրուկ աճ չկա, և համավարակը լիովին կառավարելի է:
«Ինչ վերաբերում է համավարակային իրավիճակին, ապա մեզ մոտ բավականին հանգիստ իրավիճակ է, վարակման դեպքեր կան, թեև լիովին կառավարելի է, այն գտնվում է նվազագույն մակարդակի վրա։ Որոշ երկրներում համեմատաբար ավելի շատ է, բայց մեր դեպքում կտրուկ աճ չկա։ Եթե համեմատենք բացարձակ թվերով, օրինակ՝ մեկ շաբաթ առաջ օրական միջինը 100 դեպք ունեինք, ապա այսօր ունենք 500։ Սա ընդհանուր առմամբ երեք միլիոն 700 հազար բնակչություն ունեցող երկրում»:
Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավո՞ր է օրակարգ վերադարձնել դիմակ կրելու պարտավորությունը, Ազարաշվիլին նշում է, որ դրա անհրաժեշտությունն այս պահին չկա: