Վրաստանում կորոնավիրուսային հիվանդության վարակակիրների թիվն ավելացել է ևս մեկով, հասնելով 731-ի: Տեղեկատվությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքում՝ Stopcov.ge: Առողջացածների թիվն ավելացել է 4-ով, դառնալով՝ 526:
Կարանտինում է գտնվում 3076 մարդ, իսկ ստացիոնար վերահսկողության տակ՝ 300 հոգի:
Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 12 մարդ: Բացի այդ, բուժման նպատակով հայրենիք է վերադարձել Վրաստանի 3 քաղաքացի: