Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի կողմից վերջերս ստեղծած «Հանուն Վրաստանի» կուսակցության Աջարիայի մասնաճյուղը կլքի իր գրասենյակը Բաթումիում:
Սրա պատճառը տարածքի սեփականատեր Լաշա Ախալայայի «Իմեդի» հեռուստաալիքում կատարած հայտարարությունն էր, որ նա այլեւս չի ցանկանում վարձակալությամբ տալ գրասենյակը` Գիորգի Գախարիայի և Միխեիլ Սաակաշվիլիի հնարավոր կապի պատճառով:
«Հանուն Վրաստանի» կուսակցության Աջարիայի մասնաճյուղի ղեկավար Իրակլի Միքելաձեն ասում է, որ իշխանությունները ճնշում են գործադրել գրասենյակի սեփականատիրոջ վրա, որից հետո նրանց խնդրել են ազատել տարածքը:
«Մենք երեկ առավոտյան խոսել ենք այդ մարդու հետ: Նա բացահայտորեն հայտնեց իր աջակցությունը մեր կուսակցությանը: Փաստ է, որ այսօր ինչ-որ բան փոխվել է: Այս մարդուն օգտագործել են իշխանամետ լրատվամիջոցներում, կարդացրել են գրավոր տեքստը, իսկ պատճառն անվանվել է այն հիմարությունը, որն այս օրերին տարածում էր այս հեռուստատեսությունը: Հետեւաբար, մենք ենթադրում ենք, որ այս անձը ճնշման տակ է: Հաշվի առնելով նրա շատ ծանր վիճակը՝ մենք որոշեցինք լքել գրասենյակը», – ասել է Իրակլի Միքելաձեն: