Վերջին օրերին 1000 դեպքերից ավելի տուգանքներ են գրվում քաղաքացիներին՝ սահմանափակումները խախտելու համար: Շատերը խախտում են գիտակցաբար, շատերը՝ չիմանալով, իսկ ոմանք էլ սխալ տեղեկության պատճառով:
Քանի որ երկրում սահմանված է պարետային ժամ և երեկոյան ժամը 21։00-ից մինչև առավոտյան ժամը 05։00-ը սահմանափակ է տեղաշարժը, ինչպես մեքենաներով, այնպես էլ հետիոտնին։
Սակայն երեկ Թբիլիսիի ոստիկանության աշխատակիցները քաղաքում, ով Թբիլիսիից ցանկացել է վերադառնալ Ախալքալաք, մոտենալով պարեկային ծառայություն իրականացնող ոստիկաններին, հարցրել է՝ արդյո՞ք կարող է վերադառնալ Ախալքալաք, ոստիկանության աշխատակիցները նրանց պատասխանել են, որ գնա, դա միայն վերաբերում է մեծ քաղաքներին։ Եվ քաղաքացին ճանապարհ է ընկել, մայրուղու վրա նրան կանգնեցրել են և պարետային ժամը խախտելու համար տուգանել 2000 լարիով։
«Ես Թբիլիսիում էի մեկ շաբաթ, այն ժամանակն էր, երբ որ պարետային ժամը սահմանված էր միայն մեծ քաղաքներում, տեղյակ չէի, որ արդեն ողջ երկրի մասշտաբով է։ Երբ Թբիլիսիում տեսա ոստիկաններին, մտածեցի մի հատ էլ ճշտեմ, և հարցրի՝ կարող եմ գնալ Ախալքալաք, ասացին այո, դա միայն մեծ քաղաքներին է վերաբերում։ Ես շարունակեցի ճանապարհս, Մցխեթան անցա կանգնեցրին և ասացին, որ չի կարելի տեղաշարժը, բայց ես ասացի, որ ձեր աշխատակիցներն ասացին կարող եմ։ Սակայն նրանք ինձ տուգանեցին 2000 լարիով և ասացին, որ այլևս չշարունակեմ ճանապարհս և ես ստիպված մինչև առավոտ ժամը 05։00-ը մեքենայի մեջ լուսացրի, հետո թույլատրելի ժամին տեղաշարժվեցի», – պատմեց Ախալքալաքի շրջանի բնակիչը։
Տուգանված քաղաքացին բողոքարկելու համար չունի փաստեր, նա նույնիսկ չի մտապահել այն ոստիկանի անունը, ով «ուղարկել է քաղաքացուն տուգանվելու»:
Ախալքալաքի բնակիչներին այդպիսի իրավիճակի մեջ էին հայտնվել նաև նոյեմբերի 27-ի երեկոյան, երբ արդեն հայտարարած էր, որ ամսի 28-ից կգործի պարետային ժամ և որոշակի սահմանափակումներ։ Սակայն այդ սահմանափակումները վերաբերում էր միայն մեծ քաղաքներին, իսկ Ախալքալաքի ոստիկանության աշխատակիցները շրջելով տարբեր խանութներ, տեղեկացրել էին, որ պետք է փակեն իրենց խանութները և խանութպանները ստիպված էին եղել հավաքել ապրանքը։ Ճիշտ է, հարցը տուգանքի չէր հասել, սակայն խառնաշփոթ առաջացրել էր: