Հայաստանում երեկ կատարվել է 3631 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 93 նոր դեպք: Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ 66 քաղաքացի առողջացել է, գրանցվել է մահվան ևս 1 դեպք:
Ըդհանուր առմամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224 728 դեպք, որոնցից 216 489-ն` առողջացած, 4506-ը` մահվան ելքով: Ընդհանուր առմամբ կատարվել 1 171 097 թեստավորում:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 097 է:
COVID-19-ից այս պահին փաստացի բուժում է ստանում 2 636 պացիենտ: