Հայաստանում նոյեմբերի 13-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 114 383-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1 703-ով, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Ապաքինվել է ևս 1 986 մարդ, առողջացածների ընդհանուր թիվը 72 116 է, փաստացի բուժվողներինը՝ 40 130-ը։

Մահվան ևս 39 դեպք կա, 29-ը՝ կորոնավիրուսից, 10-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 697 դեպք կա, այլ պատճառով՝ 440:

Մեկ օրում թեստավորվել է 3 876 մարդ։ Ընդհանուր առմամբ, 456 909 թեստ է արվել։