Այսօր, Իտալիայում՝ մինչեւ 22 տարեկան պատանիների Եվրոպայի առաջնությունում, ռինգ դուրս կգան ախալքալաքցի երկու բռնցքամարտիկներ: Նրանցի մեկը կպայքարի ոսկե մեդալի համար Վրաստանի հավաքականի կազմում, մյուսը՝ Ռուսաստանի:
Հունիսի 17-ից Իտալիայում անցկացվում է մինչ 22 տարեկան պատանի բռնցքամարտիկների Եվրոպայի առաջնությունը: Առաջնությանը մասնակցում են 41 երկրների բռնցքամարտիկներ: Վրաստանի հավաքականում կա 10 մարզիկ, որոնցից 4 մարզիկներն անցել էին կիսաեզրափակիչ, իսկ 2-ը՝ եզրափակիչ:
Վրաստանն արդեն ունի երկու բրոնզե մեդալ, իսկ այսօր երկու մարզիկներ կմրցեն ոսկու համար:
91 կգ քաշային կարգում չեմպիոնության համար կպայքարեն Արտեմ Յորդանյանը և Վլադիմիր Ուզունյանը: Ուզունյանը ծնունդով Ախալքալաքի մունիցիպալիտետի Կուլիկամ գյուղից է: Նա Եվրոպայի էքսչեմպիոն է: