Միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի պետ Գիորգի Ղիբրաձեի խոսքով, ռեստորանները բաց կլինեն մինչև երեկոյան ժամը 12:00-ն:
Ըստ նրա, այս սահմանափակումը վերաբերում է նաև հյուրանոցների ռեստորաններին ու ժամանցի հաստատություններին:
«Ռեստորանների նկատմամբ սահմանափակումները շարունակում են մնալ: Ռեստորանները բաց կլինեն միայն մինչև երեկոյան 12:00-ն: Այս ժամանակից հետո ռեստորանները չեն աշխատի, նույնը վերաբերում է նաև ժամանցի այլ հաստատություններին, իհարկե, նաև գիշերային ակումբներին: Բացի այդ, այս սահմանափակումը վերաբերում է նաև հյուրանոցների ռեստորաններին», – ասել է Գիորգի Ղիբրաձեն: