Այսօր՝ հունիսի 22-ին, Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջության և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչները տեղեկատվական արշավ են անցկացնում էթնիկ փոքրամասնություններով բնակեցված շրջաններում, այդ թվում՝ Ախալքալաքում, տեղի բնակիչներին ծանոթացնելու նախարարության տարբեր նախագծերին։

«Մեր նպատակն է բնակչությանը ծանոթացնել այն նախագծերին, թե պետական ծրագրի շրջանակներում ինչ արտոնություններից կարող են օգտվել, այդ ծրագրերը կոնկրետ վերաբերում են թոշակներին: Ինչպես նաև սոցիալական վերականգնման և երեխաների խնամքի պետական ​​ծրագրի շրջանակներում ինչ ծառայություններ կան և ինչպես պետք է օգտվել դրանցից, «Աշխատանքի տեղավորման» ծրագրի մասին նույնպես», – Jnews-ին ասաց Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջության և սոցիալական հարցերի նախարարության քաղաքականության վարչության բաժնի ավագ մասնագետ Թաթիա Գվիլավան։

Այս քարոզարշավն իրականացվում է ամբողջ Վրաստանի մասշտաբով։ Տեղեկատվական այս արշավի նախագիծն արդեն տարիներ է, ինչ ակտիվ իրականացվում է Վրաստանի քաղաքացիական հավասարության և հաշտեցման հարցերով նախարարության կողմից և շարունակական է։

Ախալքալաքում հանդիպմանը ներկա էին միայն առողջապահության նախարարության ներկայացուցիչները, սակայն բոլոր նախարարություններից այս նախագծում ներգրավված են։