Սեպտեմբերի 18-ը ջրի մոնիթորինգի համաշխարհային օրն է: Այս օրը հաստատվել է 2003 թվականին Ամերիկյան մաքուր ջրի հիմնադրամի (ACWF) կողմից և այդ օրվանից ի վեր նշվում է ամեն տարի: Միջոցառումներն ուղղված են հասարակության իրազեկվածության բարձրացմանն ու մասնակցությանը աշխարհի ջրային ռեսուրսների պաշտպանությանը:
Վրաստանում աղտոտվածության մոնիթորինգի մասնագետները ջրի նմուշներ են վերցրել Արագվի գետից՝ Վրաստանի արևելքում` Մտկվարի (Քուռ) գետի ձախ վտակից:
Արագվի գետը սկիզբ է առնում Կովկասյան լեռնաշղթայի հարավային լանջերից: Գետի սնուցումը խառն է, բայց հիմնականում սառցադաշտային է: Վրաստանի գեղատեսիլ Ռազմական վրացական ճանապարհն անցնում է Արագվիի հովտով: Մցխեթա քաղաքի մոտ Արագվին միանում է Քռին:
Լեռնային շրջանում գտնվող Փասանաուրի գյուղի մոտ Սպիտակ Արագվին միանում է Սև Արագվիին, որը հոսում է սև թերթաքարերի վրայով, ինչը ջրին տալիս է մուգ երանգ: Միախառնումից հետո գետի ջուրը որոշ երկարությամբ ձևավորում է երկու զուգահեռ հոսքեր` բաց և մուգ երանգներով:
Ըստ Շրջակա միջավայրի ազգային գործակալության, ընտրված նմուշներն որոշվում են ֆիզիկական և քիմիական պարամետրերով, և գործակալության լաբորատորիայում կփորձարկվեն օրգանական և անօրգանական աղտոտիչները և ծանր մետաղները: Մոնիթորինգի արդյունքները հայտնի կդառնան մի քանի օրից: