Ադրբեջանի ԶՈւ-ն կրակել է հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի հայկական մարտական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել են հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ:

Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից կորուստներ չկան: