Հունիսի 20-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 521 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 911 մարդ, մահացել է 12 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 358 881, այստեղից ապաքինվել է 344 748 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5 160:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 18 737 փորձարկում, այդ թվում 9 329-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 9 408-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 2.78% է, վերջին 14 օրվանը՝ 2.46%, վերջին 7 օրվանը՝ 2.66%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 233 488 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 3 583 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 44 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 2 762 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 589 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: