Վրաստանում 6-ից 16 տարեկան 10 404 դեռահասներ չունեն կրթության պատմություն և հաշվառված չեն կրթության կառավարման տեղեկատվական համակարգի աշակերտների տվյալների բազայում:
Նման տվյալները հաստատվել են դպրոցից դուրս գտնվող դեռահասների նույնականացման առաջին ստեղծված մոնիտորինգի ծրագրի շնորհիվ: Այս մասին հայտնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը:
Այստեղից հետևություն, որ Վրաստանում երեխաների 1,7%-ը դպրոց չի հաճախում:
«Հարկ է նշել, որ մինչ այդ մեր երկրում առանց կրթության մնացած երեխաների վերաբերյալ ամբողջական տվյալներ չկային: Չկար նաև ծրագիր կամ մեխանիզմ` նրանց կրթական միջավայր վերադարձնելու համար», – ասված է նախարարության հայտարարության մեջ:
Նախարարության նպատակը, մի կողմից` երեխաների սահմանադրությամբ երաշխավորված կրթության իրավունքի պաշտպանումն է, մյուս կողմից՝ ապահովելը նրանց հաջող ինտեգրումը կրթական համակարգում, իսկ դեռահասներին սովորեցնել հմտություններին և գիտելիքներին, որոնք համապատասխանում են աշխատաշուկայի պահանջներին:
Վրաստանի կրթության նախարարությունը՝ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Բուլղարիայի կառավարության աջակցությամբ, մշակել է հատուկ ուսումնական ծրագիր, որը կառաջարկի համապատասխան ուսումնական միջավայր առանց կրթության մնացած աշակերտներին:
Այս պահի դրությամբ հատուկ ընտրված դպրոցներում իրականացվում է փորձնական նախագիծ:
Դեռահասների համար պատրաստվում են ուսումնական ռեսուրսներ, իսկ ուսուցիչների համար` հատուկ վերապատրաստման մոդուլներ: Ծրագրված է կրթական համակարգից դուրս մնացած նույնականացված դեռահասների ծնողների, խնամակալների կամ օրինական ներկայացուցիչների հետ հաղորդակցում և անհատական դեպքերի քննարկում: Արդյունքում, դեռահասները կամ պետք է սկսեն հաճախել սովորական դպրոց, կամ նրանց կառաջարկվի հատուկ ծառայություն:
Այս գործընթացում ակտիվորեն կընդգրկվեն դատական կարգադրիչների ծառայության սոցիալական աշխատողները, որոնք անհատականորեն կաշխատեն դեռահասների հետ:
Պետական ծրագիրը հաստատվել է 2020 թվականի սեպտեմբերին: Այն իրականացնելու համար կրթության նախարարությունն աշխատել է մի քանի գերատեսչությունների հետ: Աշխատանքային գործընթացում ընդգրկված էին Վրաստանի արդարադատության նախարարությունը և Պետական ծառայությունների զարգացման գործակալությունը, ՆԳՆ-ն, Առողջապահության նախարարությունը, Պետական տեսուչի գրասենյակը: Հենց այս կառույցների տվյալների հիման վրա էլ հնարավոր է դարձել բացահայտել դպրոցից դուրս մնացած դեռահասներին:
Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, աշխարհում կա 61 միլիոն դպրոցահասակ երեխա, ովքեր չեն հաճախում ուսումնական հաստատություններ: