Վրաստանում բերման են ենթարկվել ՀՀ երկու քաղաքացիներ՝ մեծ խմբաքանակ ոսկի տեղափոխելու համար: Այս մասին հայտնում են Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունից:
Դեպքը տեղի է ունեցել «Սարփի» (վրաց-թուրքական սահման) մաքսային անցակետում: Հետաքննության համաձայն՝ մեղադրյալները հատուկ սարքավորված թաքստոցներում Վրաստան են ներկրել չհայտարարագրված ոսկե զարդեր:
Զարդերի քաշը կազմել է 508,6 գրամ: Դրանց մաքսային արժեքը գերազանցում է 56,2 հազար լարին (ավելի քան 17,8 հազար դոլար):
Քննությունը շարունակվում է Վրաստանի ՔՕ 214-րդ հոդվածի 5-րդ մասի «դ» կետով. «Վրաստանի մաքսային սահմանով մեծ քանակությամբ շարժական գույքի ներմուծում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական դավադրության միջոցով՝ մաքսային հսկողությունը շրջանցելով»: Ձերբակալվածներին սպառնում է 8-ից 11 տարի ժամկետով ազատազրկում: