նորություններ 19 Սեպտեմբերի, 2023 • «Հիմա ժամանակն է կոնկրետ կատարել այն առաջնահերթությունները, որոնք անհրաժեշտ են թեկնածուի կարգավիճակ ստանալու համար»

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Twitter-յան իր էջում արձագանքել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպմանը։

Ինչպես գրում է Շառլ Միշելը, ժամանակն է կոնկրետ կատարել կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ առաջնահերթությունները։

«Ես ողջունում եմ Եվրամիության հետ կապված բարեփոխումների վերաբերյալ այսօրվա հայտարարությունը։ Եվս մեկ անգամ վերահաստատեցի Եվրամիության հանձնառությունը Վրաստանի անդամակցության հեռանկարին։ Հիմա ժամանակն է կոնկրետ կատարել այն առաջնահերթությունները, որոնք անհրաժեշտ են թեկնածուի կարգավիճակ ստանալու համար»,- գրում է Շառլ Միշելը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝