Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 96-ով՝ հասնելով 224 հազարի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 1 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Պաշտոնական հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 122-ով և հասել 215 655-ի:
Իրականացվել է 3 814 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 138 719-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 4 491-ի, ևս 1094 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 760 մարդ։