Հուլիսի 30-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 259 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 38 196-ի, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 5 դեպք կա, բոլորը՝ կորոնավիրուսից: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 728 դեպք է գրանցվել, կորոնավիրուսով վարակված, սակայն այլ պատճառով մահացած պացիենտների թիվը 225 է։
Մեկ օրում վիրուսից բուժվել է ևս 542 պացիենտ, ընդհանուր առմամբ` 28 366, փաստացի բուժվում է 8 877 պացիենտ։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 161 754 թեստավորում: