Ախալքալաքի դպրոցականները սեղանի թենիսի տարածաշրջանային մրցաշարում զբաղեցրել են առաջին հորիզոնականը:
2016 թվականի մայիսի 4-ին Ախալցիխեում կայացավ սեղանի թենիսի մրցաշար Սամցխե-Ջավախք տարածաշրջանի քաղաքապետարանների դպրոցականների միջև «Դպրոցական մարզական օլիմպիադայի» շրջանակներում:
Ախալքալաքի շրջանից մասնակցում էին երեք դպրոցականներ №2 ռուսական դպրոցից: Նրանք բոլորը զբաղեցրեցին առաջին հորիզոնականներ և արդյունքում, թիմային հաշվով գրավեցին առաջին տեղը տարածաշրջանում:
«Դպրոցական մարզական օլիմպիադան» անցկացվում է Վրաստանում դպրոցականների շրջանում տարբեր մարզաձևերում: Այս` սեղանի թենիսի մրցաշարին մասնակցում էին դպրոցականները, ովքեր ծնվել են 2001-2002թ.թ.:
Ըստ Ախալքալաքի շրջանի մշակույթի, սպորտի և զբոսաշրջության բաժնի ղեկավարի Վալերի Ստելմաշովի, նրանք մեկ ամիս առաջ անցկացրել են սեղանի թենիսի մրցումներ շրջանի դպրոցների միջև, որտեղ հաղթել է ռուսական դպրոցի թիմը: Այդ իսկ պատճառով, տարածաշրջանային մրցաշարին ուղարկվեց ռուսական դպրոցի թիմը:
Այս տարվա հունիս-հուլիսին Անակլիայում տեղի կունենա սեղանի թենիսի մրցակցություն Վրաստանի տարածաշրջանների միջև, որին կմասնակցեն նաև Ախալքալաքի դպրոցականները, ովքեր հաղթել են տարածաշրջանային մրցակցությունը:
Ըստ Ախալքալաքի Շրջանային վարչության սպորտի բաժնի ղեկավարի` Ակակի Մելիքիձեի, տղաները մրցույթին լավ խաղ ցույց տվեցին: «Դպրոցական մարզական օլիմպիադայի» շրջանակներում այս տարվա մայիսի 17-ին, տեղի կունենա մինի-ֆուտբոլի մրցաշարը:
Շուշան Շիրինյան