Վրաստանում տեղի կունենա կին-առաջնորդների համաժողով՝ «Կանանց դերը խաղաղության և անվտանգության մեջ» թեմայով:
Երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդտը համաձայնության են եկել այդ մասին Օրբելիանիների պալատում կայացած հանդիպման շրջանակներում: Տեղեկատվությունը տարածում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
Բացի այդ, վերը նշված հանդիպման շրջանակներում քննարկվել են տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրությունները և ընդգծվել միջազգային դիտորդական առաքելությունների, հատկապես ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի մասնակցության կարևորությունը: Կողմերն անդրադարձել են նաև օկուպագված տարածքներին, ինչպես նաև Աբխազիայում և Ցխինվալիի շրջանում հումանիտար իրավիճակի վատթարացմանը:
Ընդգծվել է նաև Ժնևյան միջազգային բանակցությունների ամրապնդման և ձևաչափի արդյունավետության բարձրացման կարևորությունը: