Մինչև հունվարի 24-ը Վրաստանի շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ: Ըստ Շրջակա միջավայրի և բնապահպանական ազգային գործակալության՝ հունվարի 20-ին Արևմտյան Վրաստանի մեծ մասում կդիտվի անձրևոտ եղանակ: Հունվարի 21-22-ը՝ որոշ շրջաններում, իսկ հունվարի 23-ին` մեծ մասամբ սպասվում է տեղումներ:

Ցերեկային ժամերին ցածրադիր գոտում օդի ջերմաստիճանը կլինի +3, +8 աստիճան: Քամին կփչի արևմտյան ուղղությամբ:

Հունվարի 20-21-ը ցուրտ և ամպամած եղանակը կպահպանվի արևելյան Վրաստանում, սպասվում է թույլ ձյուն և մառախուղ: Ցերեկը հարթավայրում օդի ջերմաստիճանը բարձրանում է մինչև +5, +10 աստիճան, որոշ տեղերում անձրև կգա, լեռներում՝ ձյուն: Քամին կփչի արևմտյան ուղղությամբ:

Հունվարի 20-21-ը Թբիլիսիում կպահպանվի ցուրտ, ամպամած եղանակը, հնարավոր է թույլ անձրև և ձյուն: Ցերեկը օդի ջերմաստիճանը կլինի +4, +6 աստիճան: Հունվարի 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, ցերեկը ջերմաստիճանը բարձրանում է +5, +7 աստիճան: Քամին կփչի արևմտյան ուղղությամբ: