Մայիսի 28-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1056 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 1071 մարդ, մահացել է 28 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 341 894, այստեղից ապաքինվել է 324 426 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 4 727:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 38 921 փորձարկում, այդ թվում 26 713-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 12 208-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 2.71% է, վերջին 14 օրվանը՝ 3.68%, վերջին 7 օրվանը՝ 3.22%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 130 037 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 4 445 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 51 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 3937 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 675 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: