Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 158-ով՝ հասնելով 167 726-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 2 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 305-ով և հասել 159 350-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 858 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 659 181-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 3 109-ի, ևս 779 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 4 488 մարդ