Համաշխարհային բանկը թարմացրել է Վրաստանի տնտեսական աճի կանխատեսումը, համաձայն որի` այս տարի երկրի ՀՆԱ-ն կաճի 6%-ով: Նախորդ կանխատեսումը 4.3% էր:
Հավանաբար, գնահատման փոփոխությունը կապված է ապրիլին գրանցված անսպասելի կտրուկ տնտեսական ցատկի հետ, որը Վրաստանի իշխանությունները անվանում են «պատմական»: Ազգային վիճակագրական ծառայության («Սաքստատ») տվյալների համաձայն, 2021 թվականի չորրորդ ամսում տնտեսությունն աճել էր միանգամից 44,8%-ով: Առաջին եռամսյակի ՀՆԱ-ի աճի տեմպը կազմել է 8.1%:
Ինչ վերաբերում է Համաշխարհային բանկի կանխատեսումներին, ապա ինչպես 2022-ին, այնպես էլ 2023-ին, այս միջազգային ֆինանսական հաստատությունն ակնկալում է Վրաստանի տնտեսության 5%-ոց աճ: Համաշխարհային բանկի զեկույցի համաձայն, 2021-ին Հարավային Կովկասի տնտեսությունը կաճի 3,6%-ով, իսկ 2022-ին` 4,2%-ով: