Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 41-ով՝ հասնելով 223 723-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 4 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 33-ով և հասել 215 228-ի:
Իրականացվել է 2 353 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 127 455-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 4 488-ի, ևս 1 094 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 913 մարդ։