Հայաստանում դեկտեմբերի 18-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 152 253-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 861-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 21 դեպք է գրանցվել, 15-ը՝ կորոնավիրուսից, 6-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2 596 դեպք կա, այլ պատճառով՝ 648։
Ապաքինվել է ևս 1 223 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 131 213-ն է։ Փաստացի բուժվողների թիվը 17 796 է։
Մեկ օրում կատարվել է 2 567 թեստավորում, ընդհանուր առմամբ կատարվել է 561 013 թեստավորում: