Սկսվել է քաղաքապետարանների և շրջանային վարչակազմերում աշխատող պետծառայողների համար ուսուցման կուրսը, Վրաստանի բնակիչների ազգային օրենսդրությամբ և միջազգային չափանիշներով նախատեսված իրավունքների պաշտպանության նպատակով:

Թրեյնինգ-վարժանքները կանցկացվեն Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարությունների, ինչպես նաև Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի համատեղ նախագծի շրջանակներում:

Թրեյնինգ-վարժանքների հիմնական նպատակն է պետծառայողների իրազեկության բարձրացումը, ովքեր աշխատում են քաղաքապետարաններում և շրջանային վարչակազմերում, մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների հետ կապված: Այդ նպատակով նախատեսված է կազմակերպել համապատասխան թրեյնինգներ Թբիլիսիում, ինչպես նաև Քվեմո-Քարթլի, Կախեթի և Սամցխե-Ջավախք տարածաշրջաններում:

Նախագծի շրջանակներում առաջին թեմատիկ վարժանքը սկսվեց երեկ Ռուսթավի քաղաքում և կավարտվի այսօր: Այս տարվա մարտին համապատասխան թրեյնինգներ կանցկացվեն Թբիլիսի, Թելավի և Բորժոմի քաղաքապետարաններում: Պետծառայողների հմտությունների ամրապնդումը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կնպաստի խնդիրների լուծման և նպատակների գործընթացին, սահմանված համապատասխան կառավարական պլանով:

Լուսինե Աստոյան