Այսօր՝ հունիսի 10-ին, Ախալցիխեի Սամցխե-Ջավախքի համալսարանում տեղի ունեցավ «Աշխատանքի տեղավորման ֆորումը»։ Ֆորումին ներկա էին տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ և աշակերտներ տարբեր շրջաններից։ Ջավախքի լրատվական կենտրոնը նույնպես ներկա էր միջոցառմանը, որի ընթացքում էլ լրատվականում գրանցվեցին 18 կամավորական։
CENN-ը Եվրամիության աջակցությամբ և Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի հետ համագործակցությամբ, անցկացրեց երիտասարդների զբաղվածության ֆորում։ Ֆորումի հիմնական նպատակն այն է, որ գործատուները և աշխատանք փնտրողները գտնեն միմյանց, ինչպես նաև ներկայացնել թափուր տեղերը հետագա աշխատանքի տեղավորվելու նպատակով։
Աշխատանքի հնարավորությունները առաջարկվեցին հետևյալ ոլորտներում՝
Ծառայություններ,
Արտադրություն,
Կրթություն,
Սոցիալական ծրագրեր
Շրջակա միջավայրի պաշտպանություն։