Ախալցիխեի բնակիչ, 75-ամյա Ելենա Հակոբյանի դին փրկարարները գտել են գետում, նրա անհետանալուց 8 օր անց:
Ավելի քան մեկ շաբաթ առաջ կորած Ախալցիխեի բնակչին ակտիվ փնտրում էին հարազատները: Նրանց պնդմամբ փրկարարներն սկսել են գետում փնտրել:
«Հարազատներն ասացին, որ հնարավոր է մարմինը գետում է: Երեկ Թբիլիսիից սուզորդներին ենք ներգրավել և մարմինը գտանք գետում», – ասել են Արտակարգ իրավիճակների գործակալությունից:
Ինչպես փոխանցում է sknews.ge-ին Ելենա Հակոբյանը մարտի 22-ին, առավոտյան 05:00-ին տանից դուրս է եկել և չի վերադարձել: Հարազատների խոսքերով, նա առողջության հետ խնդիրներ չի ունեցել: Գործը հետաքննում է Ներգին գործերի նախարարությունը, Վրաստանի քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով, ինչը նշանակում է ինքնասպանության հասցնել: