Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով՝ COVID-19–ով երկրում վարակված մարդկանց ընդհանուր թվից հիվանդանոցներում են գտնվում 3 333-ը:
Ինչպես միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստի ավարտին հայտարարել է Գաբունիան՝ վերակենդանացման բաժանմունքում բուժումը շարունակում է 201 մարդ, իսկ ինտենսիվ թերաիայի բաժանմունքում բուժման կարիք ունի 731 բուժառու:
Գաբունիան խոսել է նաեւ պատվաստման ծրագրի մասին ասաց: Վերջինիս խոսքով, այս պահի դրությամբ երկրում պատվաստանյութի երկու դեղաչափով պատվաստվել է ավելի քան 50 000 քաղաքացի:
«Պատվաստման ծրագիրն ակտիվորեն ընթանում է ինչպես խոցելի խմբերում, այնպես էլ քաղաքացիների շրջանում: Պատվաստումն իրականացվում է Sinopharm-ի երկրորդ և Sinovac-ի առաջին դեղաչափերով: Բացի այդ, մի քանի օրից նախատեսվում է սկսել Sinovac պատվաստանյութի երկրորդ դեղաչափի գրանցումը: Ընդհանուր առմամբ, ավելի քան 50 000 քաղաքացի արդեն պատվաստվել է երկու դեղաչափերով, իսկ մոտ 130 000 մարդ՝ մեկ դեղաչափով: Ծրագիրն, իհարկե, կշարունակվի նույն կերպ, ինչպես հիմա է ընթանում», – նշել է Գաբունիան: