Նոյեմբերի 6-ի ժամը 11։00-ի դրությամբ Հայաստանում հաստատված է կորոնավիրուսային հիվանդության 319 016 դեպք:

Նոյեմբերի 5-ին կատարվել է 10 469 թեստ, հաստատվել է 2 177 նոր դեպք, առողջացել են 2 283-ը, 46 մահվան դեպք է արձանագրվել:

Նոյեմբերի 6-ի ժամը 11։00-ի դրությամբ ամբողջական պատկերն այսպիսին է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 319 016: Փաստացի բուժվողներ՝ 31 908: Առողջացածներ՝ 279 148: Մահվան ելքեր՝ 6 628: Ընդհանուր թեստեր՝ 2 167 911: