Ռուս կատակերգու Գարիկ Օգանիսյանին չեն թողել մուտք գործել Վրաստան: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

Օգանիսյանը հրապարակել է նաև վրացի սահմանապահների տված փաստաթղթի լուսանկարը, ըստ որի՝ երևում է, որ նրան մերժել են Վրաստան մուտք գործել օրենսդրությամբ սահմանված «այլ պատճառով»։ Նա փորձել է Վրաստան մուտք գործել Հայաստանից:

Օգանիսյանը Stand-Up Club #1 նախագծի մասնակից է։ Նա նաև «Вечерний Ургант» հաղորդաշարի սցենարիստն էր։ 2021 թվականի օգոստոսին հումորիստը հայտարարել է ռուսական «Առաջին ալիք» հեռուստաալիքում առկա գրաքննության մասին։ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո «Вечерний Ургант» հաղորդումն անհետացել է «Առաջին ալիքի» եթերից։